Թռչնամսով կոտլետներ
դիտումներ: 2272
800 գ թռչնամիս (հավ կամ հնդկահավ)
սպիտակաձավար 4 ճ. գդալ
2 ճ. գդալ թթվասեր
1 ձու
մաղադանոս ու սամիթ` 3-4 ցողուն
2 թ. գդալ շաքարավազ
մանանեխի մածուկ 2 թ. գդալ
աղ ու համեմունք` ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Թասի մեջ լցնել աղացած միսը, մանր կտրատած կանաչին ու մնացած բաղադրիչները: Լավ խառնել: Ստացվում է ջրիկ խճողակ, որը հարմար է գդալով լցնել:
Ձեթը տաքացնել տապակի մեջ ու գդալով խճողակ լցնել: Տապակել 2-3 րոպե մի կողմից, ապա շրջել, պետք է կոտլետները կարմրեն, ապա մի քիչ ջուր լցնել տապակի մեջ, կափարիչը փակել ու եփը շարունակել 10 րոպե (յուրաքանչյուր կողմից` 5-ական րոպե):