Հայերեն   English   Русский  

Մոգերինին զգուշացնում է պաղեստինա-իսրայելական բաց պատերազմի վտանգի մասին


  
դիտումներ: 883

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին զգուշացրել է պաղեստինա-իսրայելական ուղիղ պատերազմի բռնկման վտանգի մասին` հաշվի առնելով, որ բանակցությունները չեն վերսկսվելու մոտ ապագայում: Հաղորդում է arabic.sputniknews.com-ը:

Հունիսի 3-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նախագահ Ֆրանսուա Օլանդի գլխավորությամբ մեկնարկել է մերձավորարևելյան կարգավորման հարցով նախարարական խորհրդակցությունը, որը տարածաշրջանում խաղաղության հաստատման հերթական հնարավորությունն է: Խորհրդակցությունը տեղի է ունենում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամ-երկրների, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Հորդանանի, Մարոկկոյի արտգործնախարարների, Բան Կի Մունի, Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարուղար Նաբիլ ալ-Արաբիի մասնակցությամբ, Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի պատասխանատվությամբ: Հարկ է շեշտել, որ «խնդրո առարկա» պաղեստինցիներն ու իսրայելցիները բանակցություններին չեն մասնակցում:

Իսրայելական կողմը քանիցս կոչ է արել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին ուղիղ բանակցությունների միջոցով լուծել հակամարտությունը, սակայն նրա առաջ քաշված նախապայմանները պաղեստինյան կողմի համար անընդունելի են:

Հաշվի առնելով բանակցությունների փակուղի մտնելը ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատարը չի բացառում պատերազմի վերսկսումը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: