Փարիզում ավարտված Grand Chess Tour շարքի առաջին փուլում Լևոն Արոնյանը արագ և կայծակնային խաղի մրցաշարերի արդյունքում գրավել է չորրորդ տեղը՝ հավաքելով 19,5 միավոր :
Հաղթողի կոչումը նվաճել է ամերիկացի Հիկարու Նակամուրան։ Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը գրավել է երկրորդ տեղը։
Grand Chess Tour-ի հաջորդ մրցաշարերը կլինեն հունիսի 15-21-ին Բրյուսելում, օգոստոսին ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում եւ դեկտեմբերին Լոնդոնում: