Ամեն տարի Հայաստանի բնակչությունը պակասում է 1 տոկոսով
Հայաստանում շարունակվում է բնակչության
ծերացումը:
Ժողովրդագրի խոսքով` արտագաղթի առումով
ևս վերջին 5-6 տարիների ընթացքում ոչինչ չի փոխվել: «Տարեկան 30 հազար մարդ հեռանում
է Հայաստանից, այսինքն` բնակչության 1 տոկոսը պակասում է; Թե ինչ է դա նշանակում 3,5
մլն բնակչություն ունեցող երկրի համար, պարզ է; Այդ 30 հազարի մի մասը նրանք են, ովքեր
երկար ժամանակով են հեռացել: Նրանք մշտական միգրանտներ չեն, սակայն հավանկությունը
շատ է մեծ է, որ կարող են այդպիսին դառնալ», - ասաց պարոն Եգանյանը` ընդգծելով, որ
նրանց վերադարձի հավանականությունը քիչ է:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք
ԵՏՄ-ն իր ազդեցությունն կունենա արտագաղթի հոսքի վրա, Ռուբեն Եգանյանը նշեց, որ դա
կախված է ռուս գործընկերների աշխատանքից:
«Տեսականորեն փաստաթուղթը ենթադրում է կապիտալի, աշխատույժի ազատ տեղաշարժ: Ամբողջ հարցն այն է, թե ինչ նկատի ունեն «ազատ» ասելով: Ես չեմ կարծում, թե դրանից հետո մեր միգրանտների վիճակը էականորեն կբարելավվի:Ամեն դեպքում անձը այնուամենայնիվ պետք է գրանցվի, պետք է ունենա աշխատանքի թույլտվություն, ենթակա լինի վարչական օրենսդրությանը:
Չեմ կարծում, թե Ռուսաստանը կասի՝ առանց ռեգիստրացիայի գնա, որտեղ ինչ ուզում ես՝ արա»,
- ասաց մասնագետը: