Հայերեն   English   Русский  

Ադրբեջանը հանձնել է Կարեն Պետրոսյանի դին


  
դիտումներ: 1255

Ադրբեջանը վերադարձրել է սահմանը հատած ու գերեվարված Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչ 31-ամյա բնակիչ Կարեն Պետրոսյանի դին: «Առավոտ 11-ը կլիներ, զանգեցին, ասեցին բերում են, Իջևանից միանգամից տարել են Երևան` դատաբժշկական փորձաքննության:

Չեմ տեսել, տեսնեմ` մի հատ մեքենա գտնեմ, գամ Երևան»,-Անկախի թղթակցի հետ զրույցում նշել է Կարենի հայրը` Արտուշ Պետրոսյանը:


Հիշեցնենք, որ Կարեն Պետրոսյանն Ադրբեջանի կողմից գերեվարվել էր մի քանի ամիս առաջ` օգոստոսի 7-ին: Մեկ օր անց, Ադրբեջանը հայտարարել է, թե Կարեն Պետրոսյանը, իբր մահացել է սրտի անբավարարությունից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: