Հայերեն   English   Русский  

Մեսին հեռանում է Արգենտինայի հավաքականից


  
դիտումներ: 494

Լիոնել Մեսին հայտարարել է Արգենտինայի հավաքականում ի ելույթները դադարեցնելու մասին:

Նշենք, որ Ամերիկայի Գավաթի եզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով Արգենտինայի հավաքականը զիջեցի Չիլիի հավաքականին: Մեսին նույնպես վրիպեց հետխաղյա հարվածաշարի ժամանակ:

«Սա շատ բարդ պահ է ինձ համար: Առաջինը գլխումս հավաքականում կարիերաս ավարտելու միտքն է: Արգենտինայի հավաքականում մրցելույթներն ավարտվեցին ինձ համար: Դա օգտակար կլինի բոլորի համար: Շատերի համար այդպես լավ կլինի, շատերը դա են ցանկանում։ Նրանց չի գոհացնում եզրափակիչներին մասնակցելը, ինձ ևս։ Ցավոք, մենք չկարողացանք հաղթանակ տոնել։ Կարծում եմ՝ արդեն բավարար է։ Մեծ ցավ եմ զգում»,- նշել է Մեսին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: