Հայերեն   English   Русский  

Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեն ամառային պրակտիկա է կազմակերպել երիտասարդների համար


  
դիտումներ: 875

Վաշինգտոն: Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեն Լեո Սարգսյանի պրակտիկայի ծրագրի շրջանակներում հնարավորություն կտա ԱՄՆ-ում բնակվող խոստումնալից ամերիկահայ երիտասարդներին հանդես գալ որպես Հայ Դատի դեսպաններ:

Րաֆֆի Գարագաշյանը՝ Հայ Դատի հանձնախմբի օրենսդրական գծով ղեկավարը, հայտնել է, որ 30 տարի շարունակ Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեն իր դռներն է բացում ավելի քան 200 տաղանդավոր ու աշխատանքին նվիրված ուսանողների առջև: Բոլոր ուսանողները ցանկանում են զարգացնել իրենց կարողությունները առաջնորդության և շահերի պաշտպանության ոլորտում հայ համայնքին հնարավորինս լավ ծառայելու նպատակով: Որտեղ էլ որ ուղևորվեն այս երիտասարդները, նրանք իրենց հետ են տանելու Ամերիկայի քաղաքացիական ու հայ ժողովրդի հիմնարար արժեքները:

Այս տարվա ուսնակների անուններն արդեն հայտնի են. նրանք են՝ Ալիսա Դերմենջյանը, Փոլ Իսկաջյանը, Նաիրի Փարթամյանը և Փիթեր Սահակյանը: Նրանցից յուրաքանչյուրը մասնակցելու է իր հետաքրքրություններին համապատասխան նախագծերի իրականացմանը՝ հնարավորություն ստանալով մեծ փորձ ձեռք բերել Ամերիկայի քաղաքականության ոլորտում:

Պրակտիկայի առաջին շաբաթվա ընթացքում ուսնակները հանդիպում կունենան ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի հետ: Նրանք կքննարկեն այն բոլոր դժվարություններն ու խնդիրները, որոնք ծառացած են Արցախի և ընդհանրապես հայ ժողովրդի առջև: Այս քննարկմանը կհաջորդի Ամերիկայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի հետ հանդիպումը, ում հետ ուսնակները կնշեն Ամերիկայի ձայն նախագծի 65-ամյա տարելիցը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: