Ինդոնեզիայի Սուրակարտա քաղաքում մոտոցիկլետով մահապարտ ահաբեկիչը հարձակում է իրականացրել ոստիկանության բաժանմունքի վրա: Իրավապահ մարմինների ներկայացուցչի խոսքով ՝ իրականացված հարձակման արդյունքում մեկ ոստիկան է տուժել: Գրում է Russian.rt.com-ը:
«Նա մոտոցիկլետով մուտք է գործել ոստիկանության բաժանմունքի տարածք և պայթեցրել ինքն իրեն», - РИА Новости լրատվական գործակալություն ը մեջբերում է ոստիկանության ներկայացուցչի խոսքերը:
Նախնական տվյալներով՝ մահապարտ ահաբեկիչը «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման անդամ է եղել: