Հայերեն   English   Русский  

Երեք մետրանոց կոկորդիլոսը խուճապ առաջացրեց լողափում, տեսանյութ


  
դիտումներ: 961

Կարիբյան ծովի մեքսիկական Կոսումել կղզում հանգստացողները սարսափի մատնվեցին, երբ հսկայական կոկորդիլոսը հայտնվեց լողափում: Գիշատիչը հանգիստ սողում էր,ստիպելով ներկաներին փախչել,հաղորդում է Mirror-­ը:

Հրապարակված տեսանյութում երևում է,թե ինչպես անվտանգության աշխատակիցը քշում է զբոսաշրջիկներին, մի քանի վայրկյանից երևում է ատամնավոր "օրվա հերոսը":

Տեսանյութում երևում է, թե ինչպես է նա սողում մահիճների կողքով և մտնում ծովը: Զբոսաշրջիկները ուշքի գալով սկսում են հեռախոսներով նկարել գիշատիչին: Մարդկանց վախեցրած սողունին բռնել չի հաջողվել:

Ավելի վաղ մեքսիկական կոկորդիլոսի ազգական ալիգատորը ԱՄՆ-ի Ֆլորիդայի Disney պարկում ջրի տակ էր քարշ տվել մի երեխայի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: