Հայերեն   English   Русский  

Գյուլենի հետ հարցազրույցը հեռարձակելու համար Ադրբեջանում հեռուստաալիքին զրկել են լիցենզիայից


  
դիտումներ: 908

Ադրբեջանի հեռուստառադիոյի ազգային խորհուրդը «ANS» հեռուստաալիքին զրկել է հեռարձակման լիցենզիայից: Այս մասի նշված է խորհրդի կողմից տարածված հաղորդագրությունում, տեղեկացնում է «Կոնտակտ» լրատվական կայքը:

Հաղորդագրությունում նշված է նաև, որ Հեռուստառադիոյի ազգային խորհուրդը հուլիսի 18-ից` տեղական ժամանակով 18:30-ից, մեկ ամսով դադարեցնում է «ANS»-ի հեռարձակումը:

Հաղորդվում է, որ վերոնշյալ միջոցառումները ձեռնարկվել են, քանի որ «ANS» -ը «ահաբեկչության քարոզչություն» է թույլ տվել` հեռարձակելով Ֆեթուլլահ Գյուլենի հետ հարզարույցը, որին Ադրբեջանի հեռուստառադիոյի ազգային խորհուրդը անվանում է Թուրքիայում «ահաբեկչության և պետական հեղաշրջման փորձի կազմակերպիչ»:

Ըստ տեղեկության` այսօր առավոտվանից աշխատակիցներին թույլ չեն տվել մտնել հեռուստաալիքի տեղակայման տարածք:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: