Թուրքիայում եկեղեցիների և հողերի գրավումը նախազգուշացում է հայերին
Դեռևս այս տարվա ապրիլին The New York Times-ը հրապարակել էր մի հոդված, որտեղ ներկայացնում էր հայկական եկեղեցիների և հողերի առգրավումը և ոչնչացումը թուրքական իշխանությունների կողմից: Խնդիրը շարունակում է մնալ արդիական:
Ձեզ ենք ներկայացնում այդ հոդվածի թարգմանությունը:
Թուրքական կառավարությունը առգրավել է հայկական պատմական Սուրբ Կիրակոս եկեղեցին, մի շարք այլ եկեղեցիներ և թանկարժեք գույք մեծապես վնասված քրդական Դիարբեքիր քաղաքում, ասելով, որ ցանկանում է վերականգնել տարածքը, սակայն բնակիչները մտահոգված են, որ կառավարությունը գաղտնի նպատակ ունի նրանց այնտեղից դուրս հանել:
Քաղաքը, որը Թուրքիայի հիմնականում քրդաբնակ հարավ-արեւելքի սրտում է, գրեթե մեկ տարի եղել է կատաղի պայքարի մարտադաշտ, այն պահից սկսած, երբ թուրքական ռազմական մեքենան պատժիչ արշավ սկսեց Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինների դեմ, որն ավարտվեց հուլիսին` երկու տարվա հրադադարի ռեժիմի վերաբերյալ պայմանավորվածությամբ: Այդ պահին արդեն շատ թաղամասեր վեր էին ածվել են փլատակների, եւ հարյուր հազարավոր մարդիկ ստիպված էին եղել լքել իրենց տները: Սուրբ Կիրակոսը, Մերձավոր Արեւելքում ամենախոշոր հայկական եկեղեցիներից մեկը, վնասվել էր պայքարի ժամանակ, եւ ստիպված էր փակել իր դռները:
Եվ հայերը, որոնց համար Սուրբ Կիրակոսը կարեւոր մշակութային կենտրոն էր, և քրդերը հասկացան պայքարի թաքնված օրակարգը: Նրանք ասում են, որ կառավարությունը նախատեսում է փոխարինել քանդված թաղամասեր, որոնք նրանք կիսում էին այլ փոքրամասնությունների հետ, շքեղ բնակարաններով և շենքերով, որոնք հասանելի կլինեն միայն հարուստներին, ենթադրաբար ոչ փոքրամասնության դասի բնակիչներին:
Որոշ վերլուծաբաններ համաձայն են այս տեսակետի հետ:
«Ժողովրդագրական ինժեներիայի միջոցով էթնիկ եւ կրոնական կոնֆլիկտներ լուծելը Թուրքիայի կառավարության քաղաքականությունն է, որն ունի ավելի քան մեկդարյա պատմություն», - ասել է նշանավոր թուրք պատմաբան Թաներ Աքչամը: «Սուրի վերջին զարգացումները», - ավելացրել է նա, անդրադառնալով Դիարբեքիրի պատմական կենտրոնին, - «պետք է դիտարկել հենց այս շրջանակներում»:
Իսկապես, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք, Թուրքիայի կառավարող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը դրսեւորվում է հակումներ նման նախագծերի նկատմամբ: Ստամբուլում կենտրոնական զբոսայգու տեղում, որը նախկինում եղել է հայկական գերեզմանատուն, հսկայական առեւտրի կենտրոն կառուցելու առաջարկը զանգվածային հակակառավարական ցույցերի առիթ դարձավ 2013 թվականին:
Պարոն Էրդողանը 2011-ին հայտարարեց Դիարբեքիրի կառուցապատման վերաբերյալ կառավարության ծրագրերի մասին, ասելով, որ «այդպիսով քաղաքը կվերածվի միջազգային զբոսաշրջային կենտրոնի»:
Հայտարարությունից կարճ ժամանակ անց տեղական շինարարական կազմակերպությունը սկսեց քանդել Սուրի հին բնակելի շենքերը, բայց ընդդիմությանը շուտով հաջողվեց դադարեցնել աշխատանքները:
Նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ կառավարությունը պետք է վերակառուցի Սուրը, որպեսզի այն նմանվի իսպանական գեղատեսիլ Տոլեդո քաղաքին: «Բոլորը կցանկանան գալ եւ գնահատել քաղաքի ճարտարապետական գլուծգործոցները", - ասել էր նա:
Սակայն հայերի եւ քրդերի անվստահությունը Թուրքիայի մտադրությունների հանդեպ ունի խորն արմատներ: Հայերը դեռ ունեն վառ հիշողությունները I համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան թուրքերի իրականացրած ցեղասպանության վերաբերյալ, որը 1.5 միլիոն իրենց հայրենակիցներին մահացել է, իսկ քրդերը սերունդներ շարունակ կռվել են թուրքական կառավարության դեմ:
Դիարբեքիրը բազմազգ քաղաք է, որ քրիստոնյա փոքր ժողովուրդների`ասորիների, քաղդեացիների, նորադարձ թուրքերի, ինչպես նաեւ հայերի եւ քրդերի տուն է:
Սուրբ Կիրակոսը, որը կառուցվել է Սուրում, փակվել էր 1960թ. ծխականների բացակայության պատճառով, սակայն վերանորոգվել եւ վերաբացվել է 2011 թ., Էրդողանի կառավարության սկսած հաշտեցման գործընթացի մասն էր, որը ենթադրում էր վերադարձնել տասնյակ հաստատություններ, որոնք օսմանյան թուրքերը առգրավվել էին Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում:
Բազմաթիվ հայերի համար, որոնք կորցրել էին կապն իրենց ընտանիքի պատմությունների հետ ցեղասպանությունից հետո, իսկ հաճախ մեծացել էին որպես մուսուլմաններ քրդերի ընտանիքներում, իրենց հայկական ինքնությունը վերագտնելուց հետո եկեղեցին ծառայում էր որպես խարիսխ:
Այդ «թաքնված հայերը» ի հայտ եկան այն ժամանակ, երբ Թուրքիան վերացրեց սահմանափակումները փոքրամասնությունների նկատմամբ, բայց հիմա նրանք ասում են, որ կրկին սպառնալիք են զգում:
Սա բացատրում է, թե ինչու է կառավարության կողմից եկեղեցու առգրավումը դիպչում հայկական սփյուռքի եւ իրավունքների խմբերի նուրբ լարերին, որոնք ասում են, որ Դիարբեքիրում կրոնական վայրերի եւ 6300 հողակտորների հարկադիր օտարումը միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտում է:
«Սա հիշեցնում է 1915 թ. ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության իրադարձությունների մեկնարկը, երբ գույքը ապօրինաբար առգրավեց եւ բնակչությունը տեղահանվեց սեփական պաշտպանության համար ժամանակավոր տեղափոխման կեղծ քողի ներքո», - ասել է Նորա Յովսէփեանը` Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արեւմտյան շրջանի նախագահը:
«Այդ ժամանակավոր տեղափոխությունը, ինչպես պարզվեց, երկու միլիոն բնակչության մահվան երթերի եւ իրենց պապենական հայրենիքից մշտական իրավազրկում էր»:
Թուրքական կառավարությունը հերքում է, որ այդ սպանությունները ցեղասպանություն է, ասելով, որ հազարավոր մարդիկ, այդ թվում նաև շատ թուրքեր, մահացան քաղաքացիական պատերազմի հետեւանքով:
Տեղական մարզպետի գրասենյակը պաշտպանեց Դիարբեքիրում գույքի բռնագրավման որոշումը` գրավոր հայտարարության մեջ ասելով, որ հիմնական նպատակն է վեր հանել Սուրի ներուժը որպես պատմական վայր` վերականգնելով շենքերը կամւ փոխարինելով անկանոն կառույցները նորերով, որոնք համապատասխանում քաղաքի պատմական կառուցվածքին:
Բայց շատ համայնքներ կորցրել են վստահությունը կառավարության հանդեպ, եւ պաշտոնական հայտարարություններ են համարում են կեղծ:
«Կառավարությունը ցանկանում է զավթել Դիարբեքիրի սիրտը եւ ազատել այն իր հարուստ բազմակրոն եւ բազմամշակույթ կառուցվածքից»- հեռախոսային հարցազրույցում ասել է Դիարբեքիրի նախկին քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը:
Վարչապետի գրասենյակի տարածած տեսանյութը ցույց էր տալիս կառավարության տեսլականը քաղաքի վերաբերյալ, որը ևս քննադատության արժանացավ բազմաթիվ մզկիթների առկայությամբ եւ այլ նշանավոր կրոնական հաստատությունների փոխարեն բնակավայրերի կառուցման համար:
Տեսանյութի մասնավորապես մի տողը հրավիրեց կրոնական փոքրամասնությունների ուշադրությունը. «Դիարբեքիրի մինարեթներից լսվող աղոթքի կանչը անհնար կլինի հանդարտեցնել»:
Դիարբեքիրի Bar կազմակերպությունը դատի է տվել կառավարությանը `պնդելով, որ այդ նախագիծը «ռազմական եւ անվտանգության վերակառուցման» աշխատանք է, որը օգուտ չի բերի Սուրին: Սուրբ Կիրակոս եկեղեցին նույնպես պատրաստվում է դատի տալ կառավարությանը:
Այն զարգացումները տեղի են ունենում վերջին տարիներին հայ բնակչությանը հետ հաշտեցման ուղղված թուրքական կառավարության գործունեությանը զուգահեռ:
Անցյալ տարի, պատմական հայկական որբանոցը, որը կառուցվել էր ցեղասպանություն վերապրած հայերի մի քանի տասնյակ ժառանգների կողմից, կառավարության կողմից վերադարձվեց հայկական բողոքական եկեղեցու հիմնադրամին` ամիսներ տևած ցույցերից և պարոն Դավութօղլու միջամտությունից հետո:
Միեւնույն ժամանակ, հայերը ողջ աշխարհում բարձր գնահատեցին այս դեպքերը որպես օրինակ, թե ինչպես Թուրքիայի հայերի ակտիվությունը կարող է պտուղներ տալ:
Սակայն քննադատները պնդում են, որ հողի վերադարձը պարզապես պայմանավորված էր առաջիկա կարեւոր ընտրությունների քաղաքական դրդապատճառներով:
«Ինչպես կարող ենք հավատ ունենալ, երբ կառավարությունը հետ է գցում յուրաքանչյուր դրական քայլ», - հարցնում է Անիտա Աչընը` Ստամբուլի հայ համայնքի ղեկավարը:
Այդ արյունալի իրադարձությունների պատմությունը և հիշողությունները փոխանցվել են սերունդներին եւ շարունակում են կենդանի մնալ հայերի շրջանում:
«Մենք ամիսներով չենք կարողացել գնալ եկեղեցի եւ սարսափելի է լսել, որ այն վնասվել է պայքարի ընթացքում», - հայտարարել է Օնուր Կայիկչին` Սուրի քուրդ բնակիչը, որը վերջերս է իմացել իր հայ նախնիներ մասին: «Մեզ համար դա պարզապես մի շենք կամ պաշտանմունքի տեղ չէ: Դա մի վայր է, որտեղ մենք կարող ենք հավքել մեր պատմության եւ ինքնության մասնիկները»: