Հայերեն   English   Русский  

Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը հանդես է եկել ՌԴ-ի հետ համագործակցության վերականգնման օգտին


  
դիտումներ: 2261

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Հիհաթ Զեյբեկչին Մոսկվա այցի ընթացքում հանդես է եկել Մոսկվայի և Անկարայի միջև համագործակցությունը մինչև 2015թ. նոյեմբեր գոյություն ունեցող մակարդակին հասցնելու օգտին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

«Մինչև 2015թ. նոյեմբերի 24-ը մեր հարաբերությունները բավականին բարձր թափ էին ստացել, և մենք երկու նախարարներ էինք, ովքեր առավել ակտիվ էին համագործակցում: Մենք հանդիպում էին ամեն 3-4 ամիսը մեկ»,-ասել է Զեյբեկչին ՌԴ Տնտեսական զարգացման նախարարության ղեկավար Ալեքսեյ Ուլյուկաևի հետ հանդիպմանը:

Թուրք նախարարը հիշեցրել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարները էկոնոմիկայի նախարարների առջև դնում էին տարեկան 100 մլրդ դոլար ապրանքաշրջանառության իրականացման խնդիր: Այդ նպատակով մեկնակել էին ազատ առևտրական գոտու ստեղծման բանակցությունները:

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերություններում ճգնաժամ էր առաջացել այն բանից հետո, ինչ 2015թ. նոյեմբերի 24-ին թուրքական կողմը Սիրիայում խոցել էր ռուսական Սու-24 ռմբակոծիչը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: