Հայերեն   English   Русский  

Պտերներ,ձարխոտ


  
դիտումներ: 8937

Պատկանում է բազմոտազգիների ընտանիքին: Ընտանիքն ընդգրկում է 3000-ից ավելի տեսակներ, որոնք մեծ մասամբ մշտադալար են: Բույսը լինում է խոտային կամ ծառանման տեսքով: Ծագումը հիմնականում արևադարձային է: Բնության մեջ հանդիպում են անտառային փափուկ, խոնավ հողերում, կիրճերում, արևադարձային անտառներում:

Պտերները բազմամյա թափվող տերևներով բույս է

և շատ շքեղ տեսք ունի: Տարբեր տեսակների մոտ տերևները կարող են հասնել մինչև 60-70 սմ: Երիտասարդ տերևների գագաթները խխունջանման ոլորված են:

Բույսը շատ վատ է տանում միջանցիկ քամիներն ու ցուրտը: Սենյակում օդի ջերմաստիճանը պետք է լինի 18-20 աստիճան: Պտերը պահանջում է խոնավ միջավայր, չորային պայմաններում այն չորանում է կամ տերևները դեղնում են, և բույսը կորցնում է իր դեկորատիվ տեսքը:

Բնակարանում խորհուրդ է տրվում ամռանը բույսը հանել պարտեզ և դնել ծառերի ստվերի տակ: Խոնավ մթնոլորտ ստեղծելու նպատակով օրվա ընթացքումշրջապատի խոտերը կարելի է ցողել ջրով:

Բացի սենյակային պայմաններում մշակելուց, պտերների տերևները օգտագործում են ծաղկեփնջերում:

Պտերները պետք է դնել հարավային կամ հարավ-արևմտյան պատուհաններին: Բույսը շատ վատ է տանում արևի ուղիղ ճառագայթները, ինչպես նաև ջեռուցիչ սարքերի չափազանց մոտիկությունը:

Բույսը պետք է տեղափոխել երկու տարին մեկ անգամ: Բազմացվում է արմատածիլներով, որոնք ծլելուց հետո անջատում են մայր բույսից և անմիջապես դնում հողը: Պտերը բազմանում է նաև հիմնական բույսի բաժանմամբ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: