Հայերեն   English   Русский  

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով անհայտ կորել է 4000-ից ավել անձ


  
դիտումներ: 1345

«Հայաստանում 430-ավելի անհայտ կորած կա, Արցախում ` 800-ից ավելի: Ամբողջ տարածաշրջանում, այսինքն` Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանում այդ թիվը անցնում է 4000-ի սահմանը», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակը գործում է 1992 թվականից: Կազմակերպությունը իր նպատակն է համարում օգնել և աջակցություն ցուցաբերել այն մարդկանց, ովքեր տուժել են զինված հակամարտությունների հետևանքով: Ամեն տարի ծրագրեր են մշակվում այդ անձանց և նրանց ընտանիքներին սոցիալ-հոգեբանական օգնություն տրամադրելու համար: Ամատունին կարևորեց անհայտ կորածների ընտանիքներին հոգեբանական աջակցության տրամադրումը. «Յուրաքանչյու անձ ունի իմանալու իրավունք, իսկ այս մարդիկ արդեն 20 և ավելի տարի է `չգիտեն, թե ինչ է տեղի ունեցել իրենց հարազատների հետ», - ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավարը:

Նա նշեց, որ ԿԽՄԿ-ն իր առաքելությամբ փորձումն է լինել անկախ և անաչառ, երկխոսություն առաջարկել այն երկրներներին, որոնք չունեն երկխոսության եզրեր. «Մեր կազմակերպությունը առաջարկում է իր միջնորդի ծառայությունը, երբ խոսքը գնում է գերու հայրենադարձման մասին: Մենք մեծ գոհունակություն ունենք այն համագործակցությունից, որն իրականացնում ենք տարածաշրջանում»,-ասաց նա:

Զառա Ամատունին ընդգծեց, որ իշխանությունների հետ երկխոսությունը կազմակերպությունը վարում է կոնֆիդենցիալ պայմաններում և հանրայնորեն չեն բարձրաձայնում շատ բաներ. «Այն, ինչ հայտնաբերում ենք մեր գործունեության արդյունքում, հանրությանը հայտնի չի լինում, իշխանություններն իմանում են: Այդ դեպքում` հետագա գործողությունները պետք է ծավալի երկրի իշխանությունը»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: