ԵԱՀԿ-ն հերթական հանդիպման հարցի շուրջ բանակցություններ է վարում Ալիևի և Սարգսյանի հետ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը կայացել է հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում եռակողմ ձևաչափով`Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: Ավելի վաղ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հանդիպել էին մայիսի 16-ին Վիեննայում:
«Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի և Հայաստանի նախագահները հաստատել են բանակցային գործընթացում առաջխաղացում գրանցելու նպատակով հաջորդ հանդիպման անցկացմանը պատրաստ լինելը: Մենք շարունակում ենք փնտրել նախագահների միջև հաջորդ հանդիպման անցկացման հնարավորություն և Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների և արտգործնախարարների հետ կապ ենք պահպանում` հանդիպման կազմակերպման ընթացիկ առաջարկը քննարկելու համար»,-ասել է Ուորլիքը: