Հայաստանը շարունակում է տոնել Արթուր Ալեքսանյանի փառահեղ հաղթանակը Ռիոյում:
Հայկական մարզաշխարհի հսկաները նույնպես իրենց շնորհավորանքներն են հղում հայաստանցի չեմպիոնին:
«Ուռա: Մեր առաջին ոսկե մեդալը Ռիոյում: Շնորհավորում եմ բոլորիս ու հատկապես մեծնԱրթուր Ալեքսանյանի թիմին ու ընտանիքին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Լեւոն Արոնյանը: