Հայերեն   English   Русский  

Թուրքիա է ժամանել ԱՄՆ-ի փոխնախագահ Բայդենը


  
դիտումներ: 885

ԱՄՆ-ի փախնախագահ Ջոզեֆ Բայդենին փոխադրող ինքնաթիռը վայրէջք է կատարել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի օդանավակայանում: Այս մասին հաղորդում է «NTV» հեռուստաալիքը:

Բայդենը Թուրքիա այցի շրջանակներում երկկողմ հանդիպում կունենա երկրի խարհրդարանի խոսնակ Իսմայիլ Քահրամանի հետ, որից հետո ծանոթանալու է հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի հետևանքով խորհրդարանում տեղի ունեցած ավերածություններին:

Օրվա երկրորդ կեսին Բեյդենը հանդիպելու է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ, որի ավարտին նրանք հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Այնուհետև կկայանա Էրդողան-Բայդեն հանդիպումը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: