Նոտարը մեղադրվում է ծառայողական դիրքը չարաշահելով քաղաքացիներից խաբեությամբ խոշոր գումար հափշտակելու մեջ
ԱԱԾ նախապատրաստած նյութերով պարզվել է, որ 2013թ հոկտեմբերից մինչև 2014թ մայիս Ա. Բեջանյանը նյութական օգուտ ստանալու նպատակով, օգտագործելով իր ծառայողական դիրքը՝ նոտարական գործողությունների կապակցությամբ իրեն դիմած քաղաքացիներին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հայտնել նոտարի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների չափի վերաբերյալ, նրանցից պահանջել ու ստացել ՀՀ օրենսդրությամբ սահմանված նոտարական ծառայությունների և պետական տուրքի համար նախատեսված գանձումների չափերը գերազանցող գումարներ՝ կատարելով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն:
Գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ Արմինե Բեջանյանը քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Նախաքննությունը շարունակվում է:
Հարգելի քաղաքացիներ, ՀՀ դատախազությունը հիշեցնում է, որ նոտարական գործողությունների համար գանձվող պետական տուրքի և նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները, ինչպես նաև դրանց՝ նոտարական գրասենյակում՝ նոտարական ծառայություններից օգտվողների համար տեսանելի տեղում փակցված լինելը, սահմանված են ՀՀ կառավարության որոշմամբ: Հետաևաբար նոտարի կողմից, սահմանվածից ավելի գումար պահանջելն ապօրինություն է և քաղաքացին կարող է այդ մասին տեղեկացնել իրավապահ մամիններին: