Գայլահատ մահացու-Daphne mezereum L-Волчеягодник смертельный
Քիմիական բաղադրությունը:
Բույսի կեղևը պարունակում է դաֆնին, իսկ պտուղները `կոկկոգնին գլիկոզիդներ: Բույսի տարբեր մասերում հայտնաբերված են գորշադեղնավուն կուպր`մեզերին, ճարպայուղ, որով էլ պայմանավորված է տհաճ հոտը, դեղին ներկ, շաքար, տանիդ, ստերոիդ սապոնիններ, տրիտերպեններ: Գայլահատը խիստ թունավոր է. և ծաղիկները, և տերևները, կեղևն, արմատներն ու պտուղները:
Բուժական նշանակությունը: Այս նպատակով օգտագործում են հիմնականում կեղևն ու պտուղները:Կեղևը մթերում են վաղ գարնանը կամ ձմռանը, իսկ պտուղները` հասունանալուց հետո: Կեղևը մանր կտրտած չորացնում են ստվերում, միջանցիկ քամու տակ, իսկ պտուղները`անմիջապես արևի տակ ու պահում տուփերում: Հոմքի պիտանելիությունը 2 տարի է:Կեղևի և պտուղների ոգեթուրմը օգտագործում են արտաքին` ռևմատիզմի, պոդագրայի,նևրալգիայի, պարալիզների, այտուցների, տարբեր բնույթի դիաթեզների և մաշկային հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև թարախակույտների շուտ հասունացման ժամանակ: Տարբեր ժողովուրդներ պտուղներն օգտագործում են թրոմբոֆլեբիտի դեպքում, որպես հակամակարդող միջոց: Պտուղներն այս նպատակով օգտագործելու դեպքում հատուկ եղանակով հանում են միջից գրգռիչ թունավոր մասը: Կեղևը թրջում ջրում կամ քացախում, մանանեխի ծեփուկների նման դնում բորբոքված հոդերի կամ նյարդերի շրջանում: Պտուղները Հունաստանում օգտագործում են որպես լուծողական, իսկ կեղևը` որպես տեղական գրգռիչ միջոց: Հայկական ժողովրդական բժշկության մեջ բույսն օգտագործվում է կոլիտների և ստամոքսային որոշ հիվանդությունների ժամանակ, իսկ քսուքի ձևով` ռևմատիկ և պոդագրիկ հոդաբորբերի դեպքերում:Այս բույսը հաճախ օգտագործում են ուռուցքներ բուժելիս, բույսի պտուղներից պատրաստված դեղամիջոցները օգտագործում են սպիտակարյունության դեմ պայքարելիս:
Գայլահատի մասին ուշագրավ տվյալներ է նշում Ամիրդովլաթը: Նա գրում է, որ բույսի տերևները գինու մեջ կամ խաղողի հյութով օգտագործոլիս բուժում է ժանտախտը կամ առաջացնում անընկալունակ վիճակ այս հիվանդության նկատմամբ:
Միաժամանակ նշվում է, որ գայլահատը օգնում է ջրգողության, ատամի ցավի, գլխացավի,պիսակի, մաշկի "չոր խոցերու" ժամանակ, նպաստում աղիներից կլոր որդերի դուրս գալուն: Գայլահատը օժտված է հակամիկրոբային և նախակենդանիները ոչնչացնող հատկություններով:
Կիրառման եղանակները:
Կեղևից կամ պտուղներից եփուկ պատրաստելու համար վերցնում են 20գ. հումք,20րոպե եռացնում 200մլ ջրում, ապա այն ըմպում 1-ական ճաշի գդալ`օրական 3 անգամ: Նույն հումքից մզվածք պատրաստելու համար վերոհիշյալ հեղուկը եփացնում են մինչև կես բաժին մնալը, ապա ընդունում ջրով,1-2 կաթիլ`օրական 3-4 անգամ: Քսուք պատրաստելու համար 5 մաս ոգեթուրմը խառնում են 10մաս վազելինի կամ կարագի հետ, ապա օգտագործում արտաքին ձևով:
Ուշագրավ է, որ մարդու համար խիստ թունավոր այս բույսի պտուղները հաճույքով ուտում են որոշ թռչուններ և դրանով տարածում բույսի սերմերը: Ի դեպ գայլահատի թփերին անասունները խուսափում են մոտենալ:
Գայլահատը դեկորատիվ, մեղրատու բույս է և կարիք ունի պաշտպանության, քանի որ նրա արեալները այնքան էլ մեծ չեն: եվրոպական մի շարք երկրներում նա համարվում է անհետացող բուսատեսակ և վերցված է հատուկ հսկողության տակ: