Եթե նրանք հետ են ուզում մեդալները, պետք է ստուգեն բոլորին. Փաշիկ Ալավերդյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Փաշիկ Ալավերդյանը:
«Այո, 8 տարի առաջ կատարված անալիզներից հետո պարզ է դարձել, որ օգտագործվել են խթանիչ միջոցներ: Ես չեմ արդարացնում ոչ մարզիկներին, ոչ էլ մարզիչներին: Այն ժամանակ օգտագործել են բոլոր մարզիկները, ոչ միայն Հայաստանում, լաբարատորիաներն այդ տարիներին չէին կարողանում որոշել նշված չափաքանակը: Մարզիկները մասնակցել են Խաղերին նախնական անալիզների ստուգումից հետո: Այն ժամանակ բոլոր մասնակիցները եղել են մի հարթության վրա: Ես կքննադատեմ ՄՕԿ-ի այս քայլը, եթե նրանք հետ են ուզում մեդալները, ապա պետք է ստուգվեն բոլոր մարզիկները՝ առաջինից վերջին տեղերը զբաղեցրած բոլոր մարզիկները: Իսկ ինչ կապված է իմ տղաներին, ապա երբ նրանք մեդալներ նվաճեցին, ես նրանց ասացի, որ այդ մեդալներն ամբողջ կյանքի համար է»:
Հիշեցնենք, որ Պեկինի օլիմպիական խաղերին արգելված խթանիչներ օգտագործելու համար որակազրկվել են Հռիփսիմե Խուրշուդյանը և Տիգրան Մարտիրոսյանը: