Էրդողանին վիրավորելու համար բոլոր ձերբակալվածներն ազատ են արձակվել
դիտումներ: 862
Իրեն վիրավորելու համար հարուցված դատական գործերը հետ կանչելու մասին որոշումը հուլիսի 29-ին հայտարարել էր անձամբ Էրդողանը` այն ներկայացնելով որպես երկրում ռազմական հեղաշրջման փորձից հետո իր քաղաքական հակառակորդների հետ հաշտեցման ցանկություն, հաղորդում է թուրքական «Հուրյեթ» թերթը:
Փաստաբանը նշել է, որ ազատ է արձակվել Էրդողանին վիրավորելու համար ձարբակալված կամ կալանավորված 10 հազար քաղաքացի: Հետ է կանչվել մոտ 4 հազար հայց` այդ թվում ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի և Ազգայնական շարժում կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելիի նկատմամբ հարուցված գործերը: