Հայերեն   English   Русский  

Զարուհի Փոստանջյանի խոսափողն ելույթի կեսից անջատեցին


  
դիտումներ: 1121

ՄԻՊ զեկույցի քննարկման ժամանակ Զարուհի Փոստանջյանի ելույթը կեսից ընդհատվեց:

Նա, նշելով, որ դատական համակարգը կոռումպացված է ու ենթարկվում է քաղաքական ճնշումների, ասաց. « Ստիպված եմ օգտագործել իմ լիազորությունները և ամբիոնը և արձակել դատավճիռ»: Ապա սկսեց մեղադրական ճառ կարդալ Սեժ Սարգսյանի նկատմամբ:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը երեք անգամ կոռեկտութայն կոչ անելուց հետո անջատեց խոսափողը: Սակայն Փոստանջյանը շարունակեց ելույթն առանց խոսափողի: Շարմազանովը կոչ արեց հարգել իր իսկ ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը և լքել ամբիոնը: Սակայն Փոստանջյանը շարունակեց ելույթը:

«Սա կարգազանցության վառ օրինակ է, մի ստիպեք, որ 45-րդ հոդվածը կիրառեմ: Չնայած անբուժելի է»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Շարմազանովը հայտարարեց, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված է, որ կարգը խախտելու դեպքում նիստը վարողը կարող է անջատել խոսափողը: Եվ դա կարվի, անկախ պատգամավորի սեռական և կուսակցական պատկանելությունից: «Խնդրում եմ, մի չարաշահեք մեր բարեկրթությունը»,- ասաց նա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: