Հայերեն   English   Русский  

Արթուր Ալեքսանյանն առաջինն է


  
դիտումներ: 1222

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի հրապարակած հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի դասակարգման աղյուսակներում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն ցուցանիշն ունի 98 կգ քաշային հուհնահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը:

Նա պահպանել է առաջին տեղը: 75 կգ քաշային աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը առաջադիմել է մեկ «քայլով» և երկրորդ տեղում է:

Հայաստանի ազատ ոճի ըմբիշներից լավագույնը Դավիթ Սաֆարյանն Է: 65 կգ քաշային Եվրոպայի, աշխարհի չեմպիոնը նահանջել է 10-րդ տեղ: 86 կգ քաշային Մուսա Մուրթազալիևը 15-րդն է, 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը` 20-րդը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: