Հայերեն   English   Русский  

Մահացել է աշխարհի ամենաերկարակյաց թագավորը


  
դիտումներ: 993

88 տարեկան հասակում մահացել է Թաիլանդի՝ 7 տասնամյակ գահակալած Ռամա IX թագավորը (իսկական անունը՝ Պհումիփոն Ադուլյադետ):

Այդ մասին հայտարարություն է տարածել թագավորական պալատը, գրում է The Telegraph-ը:

Հայտարարության մեջ ասվում է. «Նորին Գերազանցությունը մահացել է Բանգկոկի Սիրարաջի հիվանդանոցում»: Նշվում է նաև, որ թագավորը կյանքից հեռացել է «խաղաղությամբ»:

Թաիլանդի թագավորն արդեն մի քանի տարի գտնվում էր բժիշկների մշտական հսկողության ներքո, սակայն վերջին օրերին նրա վիճակը կտրուկ վատացել էր:

Նրա մահը սգում է ողջ Թաիլանդը: Առավոտից հիվանդանոցի պատերի տակ հազարավոր քաղաքացիներ աղոթում էին նրա ապաքինման համար, քանի որ թագավորը վայելում էր քաղաքացիների սերն ու հարգանքը:

Ի դեպ, նրա ընտանիքի կարողությունը 30 միլիարդ դոլար էր հասնում:

Թաիլանդի 89-ամյա ամենաերկարակյաց արքային ժողովուրդը տվել էր «Մեծ» պատվանունը։ Նա ստեղծագործ միապետ էր, գրում էր սիմֆոնիաներ, որոնք կատարում է Թագավորական նվագախումբը երկրի լավագույն դահլիճներում և Թաիլանդից դուրս, շատ լավ նվագում էր նաև սաքսոֆոն: Ռաման նաև տաղանդավոր նկարիչ էր: Նրա նկարները վաճառվում էին ամբողջ աշխարհում, բացի այդ նա զբոսանավերի մրցույթի սիրահար էր, և նավերը ինքն իր ձեռքով էր գծագրում: Իր միջոցները նա օգտագործում էր Թաիլանդի գյուղատնտեսության զարգացման նպատակով և ներդրումներ կատարում նոր տեխնոլոգիաների մշակման ոլորտում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: