Հայերեն   English   Русский  

Ռոնալդինյոն Ադրբեջանում ֆուտբոլային ակադեմիա կբացի


  
դիտումներ: 659

Ադրբեջանական «Գաբալա» ֆուտբոլային ակումբը պատրաստվում է ծրագիր իրականացնել բրազիլացի հայտնի ֆուտբոլային հարձակվող Ռոնալդինյոյի հետ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը. հղում կատարելով ակումբի մամուլի հաղորդագրությանը, հայտնի ֆուտբոլիստը գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում և մասնակցելու է Ֆուտբոլային ակադեմիայի (Ronaldinho Soccer Academy) ներկայացուցչության բացման արարողությանը:

Դպրոց կարող են ընդունվել 6 տարեկանից բարցր տարիքի երեխաներ: Ուսուցումը կլինի վճարովի և անվճար սկզբունքներով: Ակումբի մամուլի հաղորդագրությունում նշված է, որ նման դպրոցի ստեղծումը խթան կհանդիսանա Ադրբեջանում ֆուտբոլի տարածման ու զարգացման համար:

Ռոնալիդինյոն Բաքվի օլիմպիական մարզադաշտում կանցկացնի նաև պարապմունք «Գաբալայի» 15-ից ցածր տարիքի ֆուտբոլիստների համար:

Ակադեմիան գործում է ֆուտբոլիստի հայրենի քաղաքում՝ Գրեմիոյում, իսկ նրա բաժանմունքները՝ Դուբայում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: