Հայերեն   English   Русский  

Ըմբշամարտի ՀՀ առաջնությունում բավական հետաքրքիր և թեժ մրցակցություն է սպասվում


  
դիտումներ: 871

Հոկտեմբերի 24-26-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճում ընթանալու է մեծահասակների ազատ ոճի ըմբշամարտի 2016 թ ՀՀ առաջնությունը: 8 քաշային կարգում ՀՀ չեմպիոնի կոչում կվիճարկեն ազատ ոճի ՀՀ բոլոր ուժեղագույն ըմբիշները:

Այս մասին հայտնում է Ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Ազատ ոճի ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն հայտնեց, որ ստուգատեսի անցկացումը նպատակ ունի կազմավորելու 2017 թ ՀՀ հավաքականը ու նաև ընտրելու այն երկու ըմբիշներին, որոնց կվստահվի Հայաստանի մարզական պատիվը պաշտպանելու այս տաեվերջին՝ դեկտեմբերի 10-11-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվելիք ոչ օլիմպիական քաշային կարգերի (61 կգ և 70 կգ) ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:

Բաղդադյանը նշեց, որ ՀՀ առաջնությանը մասնակցելու են բոլոր ուժեղագույն ըմբիշները, այդ թվում նաև ՌԻՈ-2016-ի մասնակիցներ՝ 125 կգ քաշային կարգում 5-րդ տեղը գրաված Լևան Բերիանիձեն, Գեորգի Կետոևն (97 կգ) ու 57 կգ քաշային Գառնիկ Մնացականյանը: Առաջնությանը չի մասնակցելու միայն 2012 և 2016 թթ օլիմպիական խաղերի մասնակից, 2013 թ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը (65 կգ): Մարզիչը հավաստեց, որ մարզչական խորհուրդը ուժեղագույն ըմբիշներից և ոչ մեկին չի զրկել ՀՀ առաջնությանը մասնակցելու հնարավորությունից: Բաղդադյանը նաև ընդգծեց, որ որոշում է կայացվել, որի համաձայն ՀՀ առաջնությանը չմասնակցողները, անկախ իրենց ունեցած տիտղոսներից, չեն ընդգրկվի նոր կազմավորվելիք ազգային հավաքականի կազմում: Այս ամենն հաշվի առնելով ՀՀ առաջնությունում բավական հետաքրքիր և թեժ մրցակցություն է սպասվում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: