Տարասով. Արևմուտքը մտադիր է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը
Հարցին՝ արդյոք Ռուսաստանը կհամաձայնի ժամանակավորապես իր վերահսկողության տակ վերցնել Ղարաբաղը, քաղաքագետը պատասխանեց, որ «Ադրբեջանը այլ ելք չի տեսնում: Նա ինքն իրեն փակուղու առջև է կանգնեցրել. չի ցանկանում, որ Արևմուտքը ճանաչի ԼՂՀ անկախությունը և, միևնույն ժամանակ, չի ցանկանում հրաժարվել Ղարաբաղը «վերադարձնելու» մտքից, դրա համար էլ դիմում է Մոսկվային»:
«Սակայն Ռուսաստանն այս հարցին ունի իր մոտեցումը: Ներկա պահին ՌԴ-ն հավասարապես հեռավորություն է պահում ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, քանի որ պատերազմում է Մերձավոր Արևելքում և դեռ երկար կպատերազմի»: Բայց մի բան հաստատ է, որ Ռուսաստանը թույլ չի տա, որ Հայաստանի սահմաններում պատերազմ սկսվի: Ավելի շուտ Ռուսաստանը ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի նա զիջումների գնա», - ասել է նա՝ ավելացնելով, որ խնդրի լուծումը մարտավարության և ժամանակի հարց է: