Թրամփին ուղղված CNN հեռուստաընկերության հարցերը համաձայնեցվել են Դեմոկրատական կուսակցության հետ. WikiLeaks
դիտումներ: 1172
«Վոլֆ Բլիտցերը երկուշաբթի օրը պետք է հարցազրույց վերցնի Թրամփից նախքան չորեքշաբթի օրը արտաքին քաղաքականության վերաբերյալ նրա հարցազրույցը: Խնդրում եմ ուղարկեք ինձ ձեր գաղափարները մինչև վաղը ժամը 10:30-ն»,- նշվել է «CNN-ի հարցերը Թրամփի համար» թեմայով հաղորդագրության տեքստում:
Հաղորդվել է, որ տվյալ նամակը հրապարակվել է 2016թ. ապրիլի 25-ին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սկանդալային WikiLeaks կայքը ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ավելի քան 800 նամակ է հրապարակել: