Հայերեն   English   Русский  

Նոյեմբերի 10-ը Երիտասարդության համաշխարհային օրն է


  
դիտումներ: 1280

Տոնը սահմանվել է 1945 թվականին։ Նոյեմբերի 10-ը նշանավորվում է նրանով, որ 1945թ. հենց այդ օրը Լոնդոնում տեղի ունեցած երիտասարդների համաշխարհային համաժողովի ընթացքում հիմնադրվել է Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային դաշնությունը։

Այն նպատակ էր հռչակել, տարբեր երիտասարդական կազմակերպությունների համախմբելով, պայքարել հանուն խաղաղության, ժողովրդավարության, ազգային անկախության և երիտասարդների քաղաքական, տնտեսական, սոցիալական իրավունքների պահպանման։ Այս համաժողովը համախմբել էր միջազգային երիտասարդական շարժման 63 ազգությունների ներկայացուցիչների։

երիտասարդություն

երիտասարդություն

Այսօր մենք ունենք ակտիվ, նախաձեռնող, բանիմաց, իրենց առողջ նպատակների մեջ հաստատակամ երիտասարդություն, ում կարելի է վստահել վաղվա օրը։

Նոյեմբերի 10-ը խորհրդանշում է երիտասարդության համախմբվածությունն ու համերաշխությունը։

Երիտասարդությունն այն շարժիչ ուժն է, որը միշտ էլ կարևոր դեր է ունցել յուրաքանչյուր երկրի հզորացման, կայունության, զարգացման գործում: Ակտիվ, պատասխանատու, նախաձեռնող երիտասարդությունն առողջ ու հուսալի ապագայի հիմնաքարն է:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: