Նոյեմբերի 19-ին` ժամը 10:00-ին, ՀՀ ԱԺ «Ոսկեզօծ» դահլիճում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստը:
Նիստի ավարտից հետո` ժամը 18:00-ին, ՀՀ ԱԺ «Ոսկեզօծ» դահլիճին կից սրահում կկայանա ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահների համատեղ մամուլի ասուլիսը:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն