Հայերեն   English   Русский  

Տոկիոյի բնակիչները վերջին 54 տարվա մեջ առաջին անգամ են ձյուն տեսնում նոյեմբերին


  
դիտումներ: 970

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի բնակիչները անակնկալի են եկել, քանի որ սովորաբար տարվա այս ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը տատանվում է 10-17 աստիճանի սահմաններում:

1875 թվականից ի վեր՝ սա առաջին անգամ է, որ Տոկիոյում ձյուն է գալիս նոյեմբեր ամսին:

Քաղաքում անսովոր ցուրտը և ձյունը թեթևակի խախտել են հասարակական տրանսպորտի աշխատանքը:

Japan Times –ը գրում է, որ Ճապոնիայի Օդերևութաբանական գործակալությունը զգուշացրել է քաղաքում մերկասառույցների, էկելտրական լարերի ու ծառերի վրա ձյան շերտի կուտակման և պլաստիկ ջերմատների հնարավոր փլուզման մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: