Հայերեն   English   Русский  

Հռիփսիմե Խուրշուդյանն արդեն որոշել է, թե ինչ անելու, եթե որակազրկումը երկարատև լինի


  
դիտումներ: 1163

Եթե ինձանից կախված լիներ, մեդալս հետ չէի վերադարձնի, բայց եթե օրենքն այդպիսին է, ստիպված եմ վերադարձնել:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ծանրամարտի Եվրոպայի գործող չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը:

Հիշեցնենք, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն պահանջել է հետ վերադարձնել 2012 թվականին Լոնդոնում նվաճած մեդալը արգելված խթանիչներ օգտագործելու պատճառով:

Հռիփսիմե Խուրշուդյանն նշեց, որ պատրաստվում է շարունակել իր մարզումները, քանի դեռ որակազրկման ժամկետների հետ կապված ստույգ տեղեկատվություն չկա. «Ցավ եմ ապրում, որ լրագրողները միայն վատ լուրերն են տարածում, ինչու՞ չեք գրում, որ Հռիփսիմե Խուրշուդյանը նաև գործող չեմպիոն է: Երեկ կարդացի «Շտապ, շատ վատ լուր՝ ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանի հետ. ամբողջ ազգը վատ է տանում» վերնագիրը ու ես ինքս մտածեցի, թե մահացել եմ: Պետք չէ նման ձևով վերաբերվել ու նման բաներ գրել: Այնպիսի վերնագրերով հոդվածներ եմ կարդում, որ ուղղակի սարսափեցնում է: Մենք՝ մարզիկներս, ձեր ոգեւորության կարիքն ունենք, ինչու չեք նշում, որ Հռիփսիմե Խուրշուդյանը նաեւ Եվրոպայի գործող չեմպիոն է», - ասաց նա

Եթե որակազրկման ժամկետը երկար լինի, Հռիփսիմե Խուրշուդյանն արդեն որոշել է,թ ե ինչպես է շարունակելու կարիերան: «Հետագայում ցանկանում եմ դառնալ միջազգային կարգի մրցավար: Արդեն սկսել ենք ընկեր Փաշիկի հետ աշխատել այդ ուղղությամբ: 2017 թվականին նոր քաշային կարգ է լինելու՝ մինչեւ 90 կգ: Եթե որակազրկում չեղավ կամ քիչ ժամանակով եղավ, այդ քաշային կարգում կշարունակեմ պայքարը»,- ասաց Հռիփսիմե Խուրշուդյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: