Ադրբեջանի և ՌԴ-ի արտգործնախարարությունները դիտարկել են ԼՂ հակամարտության հարցը
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը, նաբանակցություններ է ունեցել փոխարտգործնախարար Խալիֆ Խալիֆովի հետ և ընդունվել արտգործնախարար Էլմար Մամեդյարովի կողմից: Ադրբեջանցի գործընկերների հետ բանակցություններում դիտարկվել են երկկողմ և միջազգային օրակարգում առկա ակտուալ հարցեր, ինչպես նաև՝ Ղարաբաղյան հակամարտության հարցը:
Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրությունում նշված է՝ հանդիպման ընթացքում Կարասինն ասել է, որ Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմանն ուղղված ջանքերը ապագայում ևս կշարունակվեն: Ըստ նրա՝ աջակցություն կցուցաբերվի հակամարտության կարգավորմանն ուղղված արդյունավետ միջոցառումներին:
Գրիգորի Կարասինը նշել է նաև, որ երկու երկների միջև հարաբերությունները զարգանում են բոլոր ոլորտներում, և պաշտոնատար անձանց միջև պարբերական շփումները նպաստում են օրակարգում առկա հարցերի լուծմանը: