Հայերեն   English   Русский  

Գերմանիայի դեսպանին կանչել են Թուրքիայի արտգործնախարարություն


  
դիտումներ: 679

Անկարայում Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն՝ Գերմանիայի օդանավակայաններից մեկում Թուրքիայի խորհրդարանի փոխխոսնակ Այշի Նուր Բահչեքափըլըին ձերբակալելու պատճառով:

Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Անկարայից իր դիվանագիտական աղբյուրին, Բահչեքալըփլըն, ում դիվանագիտական անձնագիրը Գերմանիա այցը ընթացքում գողացել էին, իրավապահների կողմից վատ վերաբերմունքի է արժանացել և ձերբակալվել օդանավակայանում:

Գերմանիայի դեսպանին Թուրքիայի արտաքին գործերի նախարարի փոխխորհրդականի մակարդակով դժգոհություն են հայտնել նման վերաբերմունքի համար:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիայի խորհրդարանի փոխխոսնակի անձնագրի կողոպուտից հետո Բեռլինում թուրքական դեսպանատունը նրան ժամանակավոր անձնագիր է տրամադրել, սակայն, չնայած դրան, նրան թույլ չեն տվել լքել օդանավակայանի տարածքը: Թուրքիայի նախագահը ուշադրություն է հրավիրել Բահչեքալըփլըի՝ պատգամավորական անձեռնմխելիություն ունենալու վրա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: