Հայերեն   English   Русский  

ԱՄՆ պետքարտուղարությունը Հայաստանին և Ադրբեջանին հակամարտության խաղաղ կարգավորման կոչ է արել


  
դիտումներ: 795

Հոկտեմբերի 28-ին կայացած ճեպազրույցի ընթացքում պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջեն Փսակիին երկու ադրբեջանցիների գործով Ղարաբաղում տեղի ունեցած դատական պրոցեսի վերաբերյալ հարց են տվել, թե արդյոք ԱՄՆ-ն իր մտահոգությունը հայտնել է Հայաստանին կամ Ադրբեջանին:

Դրան ի պատասխան՝ Պսակին ընդգծել է, որ Վաշինգտոնն այս հարցի վերաբերյալ բավարար տեղեկություն չունի, սակայն ԱՄՆ-ն շարունակում է կողմերին հիշեցնալ, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման ուղղությամբ, հաղորդում է “Կոնտակտ”-ը:

“Մենք բոլոր երկրներին կոչ ենք անում կրկնապատկել ջանքերը բանակցությունների ուղղությամբ և կենտրոնանալ տարածաշրջանի բնակիչներին օժանդակող օգուտների վրա”,- ասել է պետքարտուղարության մամուլի խոսնակը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: