Ադրբեջանում Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամը, ի նշան բողոքի, այրել է իր ավտոմեքենան
Ըստ տեղեկության՝ Բայրամովն այդ քայլը բացատրել է նրանով, որ չի կարողացել վճարել երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքը:
«Ճանապարհային ոստիկանությունը 400 մանաթի տուգանք է գրել. ես չեմ կարող նման գումար վճարել: Ես Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամ եմ, ոչ մի տեղ չեմ աշխատում, ավտոմեքենան իմ միակ հույսն էր: Տուգանքի հետ կապված գործը հասել էր մինչև Գախի շրջանային դատարան: Այնտեղ պարզվել է, որ նախորդ տուգանքին ավելացել է ևս 240 մանաթ: Նոյեմբերի 8-ին դատարանը որոշում էր կայացրել տուգանքը փոխարինել հանրային աշխատանքով, սակայն որոշումը չի իրականացվել»,- նշել է Բայրամովը:
Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամ Բախթիյար Բայրամովը հայտնել է, որ այդ ամենին ի պատասխան՝ ինքն այրել է իր ավտոմեքենան: Գախի շրջանի իրավապահ մարմինները պատահարի առնչությամբ վերաբերմունք չեն հայտնել: