Հայերեն   English   Русский  

Մայք Թայսոնը և Ռոբին Ուիլիամսը նույն թմրավաճառից են թմրանյութ գնել


  
դիտումներ: 1277

Մայք Թայսոնը հայտնել է, որ հանգուցյալ Ռոբին Ուիլյամսը և ինքը նույն թմրավաճառից են թմրանյութ գնել:

Հարցազրույցի ժամանակ Թայսոնը նշել է, որ ինքը և Ուիլիամսը դեպրեսիայի դեմ էին պայքարում և մի ժողովի ժամանակ հանդիպելով՝ խոսել են անցյալում ալկոհոլից և թմրանյութերից իրենց կախվածության մասին:

Կատակերգու դերասանը ինքնասպան է եղել օգոստոսին 63 տարեկան հասակում դեպրեսիայի դեմ պայքարելուց և մի քանի շաբաթ վերականգնողական կենտրոնում անցկացնելուց հետո:

Թայսոնը ավելացրել է, որ ինքը ևս դեպրեսիայի մեջ է եղել և իրեն հոգեկան հիվանդ է համարում:

Նախկին բռնցքամարտիկը հայտնել է, որ Ուիլիամսի մահը 100 տոկոսով ազդել է իր վրա:

Այնուամենայնիվ Թայսոնը պնդել է, որ Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանի մահը ավելի շատ է ազդել իր վրա: Այս տարի փետրվարին Հոֆմանը ևս մահացել էր թմրանյութերի կախվածության կրկնությունից:

2000 թ-ին Թայսոնը կանեփ էր օգտագործել Անջեյ Գալոտայի հետ մենամարտի ժամանակ:

2006 թ-ին մարզիկի կարիերան ավարտելուց հետո նրան ձերբակալել են Արիզոնայի Սքոթսդեյլ քաղաքում ալկոհոլի և կոկաինի ազդեցության տակ մեքենա վարելու համար:

Թայսոնին մեղավոր էին ճանաչել և դատապարտել 24 ժամվա ազատազրկման, 360 ժամ հանրային աշխատանք կատարելու, ինչպես նաև երեք տարի պայմանական ազատության պայմանով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: