Դեսպան Անդրեյ Կառլովի գործով ձերբակալվածների թիվն ավելացել է
դիտումներ: 668
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հաղորդել էին վեց մարդու ձերբակալման մասին:
Թուրքիայում ՌԴ դեսպանի վրա զինված հարձակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 19-ի երեկոյան Անկարայում «Ռուսաստանը՝ թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեի բացման ժամանակ: Մարդասպանը մի քանի անգամ կրակել է Կառլովի մեջքին, ինչի արդյունքում էլ ստացված վնասվածքները մահացու են եղել:
Ոստիկանական գործողության արդյուքնում մարդասպանը՝ 1994 թվականին Թուրքիայի Այդըն նահանգի Սյոքե շրջանում ծնված Մևլութ Մերթ Ալթընթաշը, սպանվել է:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը պատահարն ահաբեկչություն է անվանել: ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել: