Միացյալ Նահանգները շարունակում են Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ անել կառուցողական քայլեր ձեռնարկել հակամարտության կարգավորման ուղղությամբ, հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին:
“Կողմերը
կարող են հենվել այս տարի նախագահների միանգամից երեք հանդիպումների ժամանակ ստացված
ազդակի վրա”,- ասել է Փսակին: Վերջինիս կարծիքով՝ կողմերը պետք է վստահության ամրապնդման
ուղղությամբ քայլեր ձեռնարկեն, և վստահ լինեն, որ դա կարող է տեղի ունենալ միայն երկխոսության
ճանապարհով: