Պետությունը չպետք է օգտագործի փոքր ձեռնարկություններին մեծ բիզնեսներին հարկային դաշտ բերելու համար. տնտեսագետ
Ըստ նրա` տնտեսական գործընթացների փաստաթղթավորումը անհրաժեշտ է. ապրանքներ ձեռքբերելու ընթացքում դա կապահովագրի կորուստներից: «Սակայն կառավարությունը հայտարարել է, որ այս նոր կարգը կօգնի ստվերային տնտեսությունները բերել հարկային դաշտ, այսինքն` գերփոքր տնտեսությունների վրա բեռ է դրվում ավելի մեծ տնտեսություններին հարկային դաշտ բերելու համար, ինչը ճիշտ չէ», - ասաց տնտեսագետը:
Անդրադառնալով Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանը անդամագրվելուն` Մհեր Փարվանյանը նշեց, որ գուցե հարկային ոլոտում դրական փոփոխություններ լինեն: «Պետությունը պետք է նախ վերլուծություններ կատարեր, թվերով ներկայացներ, թե Հայաստանը ինչ շահ կունենա այդ միությունից: Սակայն դա չարվեց, եթե արվեց հասարակությանը չի ներկայացվե,լ և այժմ դժվար է դրա մասին կանխատեսումներ կատարելը», - ասաց տնտեսագետը:
Ըստ տնտեսագետ Եղիշե Սողոմոնյանի` Հայաստանի տնտեսություևը մի քանի լուրջ խնդիրներ ունի ու միայն դրանց լուծումը կարող է բարելավել իրավիճակը: Կարևորագույն խնդիրներից մեկը պետական ծրագրերի բացակայությունն է: Կարճաժամկետը ծրագրերով առաջնորդվելը ճիշտ չէ: 3 տարվա ծրագրով անհնար է հաջողության հասնել:
Ըստ Եղիշե Սողոմոնյանի` պետությունը և համապատասխան մարմինները պետք է քայլեր ձեռնարկեն, որպեսզի ներմուծված ապրանքներին փոխարինի տեղական արտադրանքը: