Գիտականորեն ապացուցված է, որ որքան շատ ժամանակ անցկացնեք ձեր ծնողների հետ, այնքան նրանք երկար կապրեն
Գիտնականները հետևել են 1600 տարեց մարդկանց, որոնց միջին տարիքը 71 տարեկան է կազմել: Ուսումնասիրության ընթացքում հաշվի չեն առնվել այնպիսի գործոններ, ինչպիսիք են առողջությունը և սոցիալ-տնտեսական վիճակը, այլ միայն միայնությունը:
Ուսումնասիրությունների 6 տարում մահացել են միայնակ մասնակիցների 23 %-ը և այն տարեցների ընդամենը 14 %-ը, որոնց պարբերաբար այցելել են նրանց հարազատները:
Պարզվում է` մարդիկ որքան շատ են մեծանում, այնքան ավելի մեծ նշանակություն են սկսում դարձնել ընտանեկան հարաբերություններին: Եվ դա այն դեպքում, երբ որքան երեխաներն ու թոռները մեծանում են այնքան ավելի հազվադեպ են իրենց ավագ սերնդի ներկայացուցիերի հետ շփման կարիք ունենում: Ընդհանուր առմամբ տարեց մարդիկ ավելի հանդուրժող են երիտասարդների, ընկերների և հարազատների թերությունների հարցում:
Նրանք միշտ պատրաստ են իրենց փորձով և իմաստությունով կիսվել երիտասարդ սերնդի հետ և պատմել, թե ինչերն են այս կյանքում արժանի մեր ջանքերին ու հույզերին, ինչերը` ոչ:
Առաջին անգամ խորհուրդների համար մենք վազում ենք մեր մայրերի, հայրերի, տատիկների ու պապիկների մոտ, հարցնում նրանց մեզ հետաքրքրող հարցերի մասին կամ երբ ուղղակի գրկախառնության կարիք ենք ունենում: Այդիսկ պատճառով մեզ հարկավոր է հիշել, թե որքան շատ ժամանակ են նրանք նվիրել և դեռևս նվիրում մեզ և թե որքան փոխադարձ ուշադրության ու խնամքի կարիք ունեն:
Շաբաթական ընդամենը մի քանի ժամ, օրական ընդամենը մեկ հեռախոսազանգ և դուք մի քանի անգամ կբարձրացնեք նրանց երկար և երջանիկ ապրելու հնարավորությունները: