Հայերեն   English   Русский  

Եթե Թուրքիան իսկապես որոշել է պատ կառուցել Արևմտյան Հայաստանի և Հայաստանի Հանրապետության միջև, նշանակում է` զգացել են Հայաստանների միավորման մոտեցումը


  
դիտումներ: 3458

Թուրքական պարբերականներից մեկն այսօր գրել է, որ Թուրքի Պաշտպանության և Ֆինանսների նախարարությունների միջև քաղաքական քննարկումների արդյունքում որոշում է կայացվել անվտանգության նկատառումներից ելնելով Հայաստանի հետ սահմանին` Արդահան, Կարս և Իգդիր քաղաքների մոտ պատ կառուցել:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում համեմատել է այդ որոշումը Բեռլինյան պատի հետ.

«Որքա՞ն գոյատևեց Բեռլինը արևելյան-արևմտյանի բաժանող պատը: Պատը կառուցելու նախաձեռնությունը արևելյան Բեռլինինն էր: Այդ պատը միայն ուժեղացնում էր երկու կողմերի բնակչության միավորվելու ցանկությունը: Պարտվեց նախաձեռնող կողմը: Ֆիզիկական՝ նյութական պատը սեփական կյանքի արատները պաշտպանելու, գաղափարները հիմնավորելու անկարողության ու դրանք պարտադրելու, ինչպես նաև տագնապները վավերացնող երևույթ է: Եթե Թուրքիայում իսկապես որոշում կայացվի թուրքերեն ասած Էրմանիստանի՝ Արևմտյան Հայաստանի և Հայաստանի Հանրապետության միջև, նշանակում է՝ Թուրքիայում զգացել են Հայաստանների միավորման մոտեցումը: Չկարաղացավ Թուրքիան զգալիորեն իրականացնել Մուսատաֆա Քեմալի ծրագիր-երազանքը՝ Թուրքիա կոչվող տարածքի բնակչության թրքացումը, հիմա փորձում է ֆիզիկական պատով տարանջատել: Երկրի բնակչությունը միայն իշխանության ծրագրերի ռուսուրս նկատող բոլոր իշխանությունները այս կամ տեսակ պատերի հետևում երկար չեն կարող թաքնվել»,-գրել է Խառատյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: