Սիրիահայ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Մարտիկ Գևորգի Մարտիկյանը պահպանել է կոչումը որպես Հորդանանի ֆուտբոլի առաջնության լավագույն ռմբարկու:
Hayern Aysor-ը, հղում կատարելով Elkura մարզական թերթին, հաղորդում է, որ Մարտիկյանը Ալ Էհլի ակումբի դեմ խաղում գոլ է խփել: Այս առաջնության ընթացքում սիրիահայ ֆուտբոլիստը հասցրել է 8 գոլ խփել:
24-ամյա Մարտիկի հայրը` Գևորգ Մարտիկյանը ևս ֆուտբոլիստ է եղել և համարվում է Սիրիայի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը: