ԻՊ զինյալները ոչնչացրել են Պալմիրայի հնագույն ամֆիթատրոնը
դիտումներ: 871
Այդ մասին համապատասխան հաղորդագրություն տարածել է Սիրիայի Արաբական Հանրապետության պետական հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջը: Հստակեցված տվյալների համաձայն հնագույն ամֆիթատրոնի ճակատային հատվածը քանդվել է:
Դեռևս հայտնի չէ՝ որքանով է ոչնչացվել այս պատմական օբյեկտը:
Հիշեցնենք, որ ահաբեկիչները վերագրավել էին Պալմիրան անցյալ տարվա վերջին, երբ ուժեղ մարտեր էին ընթանում Հալեպի համար: