Հայերեն   English   Русский  

Բրիթնի Սփիրսը պատմել է իրանցի մոդելի հետ իր սիրավեպի մասին. Լուսանկարներ


  
դիտումներ: 955

Բրիթնի Սփիրսը պատմել է ընկերոջ՝ Սեմ Ասգարիի հետ հանդիպման և իրենց հարաբերությունների սկզբի մասին. «Ես որոշեցի անձամբ զանգահարել նրան»: Գրում է Spletnik.ru.-ն: Աշխարհահռչակ երգչուհի Բրիթնի Սփիրսը սկսել է չթաքցնել իր Slumber Party երգի տեսահոլովակում նկարահանված իրանցի մոդել Սեմ Ասգարիի հետ սիրավեպը: 35-ամյա երգչուհին դեռևս հունվարի սկզբին երկրպագուներին տեղեկացրել էր, որ Նոր տարին 23-ամյա սիրելիի հետ է դիմավորել՝ նրա հետ լուսանկար հրապարակելով: Իսկ այժմ արդեն նա ավելի մանրամասն է պատմել իր կյանքի նոր փոփոխությունների մասին:

Ռադիոկայաններից մեկին տված հարցազրույցի շրջանակներում փոփ աստղն իր նոր սիրավեպից մանրամասներ է պատմել և հիշել, թե ինչպես է այն սկսվել:

Սեմը և Բրիթնին առաջին անգամ հանդիպել են տեսահոլովակի նկարահանումների ընթացքում և գրեթե 20 րոպե միայնակ մնացել սենյակում:

«20 րոպե անցավ, այդիսկ պատճառով կամա թե ակամա մենք ստիպված եղանք զրուցել միմյանց հետ: Սեմը չգիտեր, թե ես ինչպիսի մարդ եմ և , ես էլ նրան չէի ճանաչում: Զրույցի ընթացքում պարզվեց, որ մենք երկուսս էլ սուշի ենք սիրում: Կատակեցինք, որ լավ կլինի, եթե միասին ընթրենք; Նա ինձ տվեց իր հեռախոսահամարը, որը ես դրեցի պայուսակիս մեջ և 5 ամիս մոռացա դրա մասին: Մի անգամ այդ հեռախոսահամարը գտնելով՝ հիշեցի, որ հաճելի երիտասարդի հետ եմ ծանոթացել և որոշեցի զանգահարել նրան: Նա իսկապես չափազանց բարետես և ուրախ երիտասարդ է», - անկեղծացել է Բրիթնին:

Եվ առաջին քայլն անելով՝ երգչուհին նոր էջ բացեց իր կյանքում:

Հիշեցնենք, որ Սեմը ծնունդով Իրանից է և արդեն 10 տարի է ԱՄՆ-ում է բնակվում և աշխատում որպես ֆիթնես մարզիչ: Նոյեմբերի կեսերին Սեմը Բրիթնիի հետ համատեղ լուսանկար էր հրապարակել, որն այնուհետև ջնջել էր:

Сэм Асгари и Бритни Спирс

Бритни Спирс и Сэм Асгари

Бритни Спирс

Сэм Асгари





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: