Հայերեն   English   Русский  

Ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունը կօգտագործվի քարոզչական պատերազմում.ադրբեջանագետ


  
դիտումներ: 1132

«Ադրբեջանական զլմ-ն դիվերսանտների դատվարությունը ներկայացնում են որպես միջազգային նորմերի խիստ խախտում։ Ըստ նրանց՝ Ադրբեջանի երկու քաղաքացիներ դատվում են իրենց իսկ հողի վրա անջատողականների կողմից, այսինքն՝ ուզում են ասել, թե ադրբեջանցիները կարող են հանգիստ քայլել, մուտք ու ելք ունենալ Արցախում», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ի առավոտյան մեկնարկել է հուլիսին 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը Քարվաճառի ուղղությամբ ապօրինի հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամներ, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի գործով դատավարությունը:

Ըստ Ասատրյանի՝ սա մի պրոցես է, որը կօգտագործվի երկու երկրների քարոզչական պատերազմում։

«Մեր կողմից դա դիտվում է որպես մի դեպք, երբ խախտվել են մի երկրի օրենքները և ըստ այդ երկրի օրենքների խախտողները պատասխան են տալիս, այսինքն՝ ամբողջ գործընթացը օրենքի սահմաններում է», - նշեց ադրբեջանագետը;

Խոսելով սոցիալական ցանցերում հնչած այն կարծիքներին, թե պետք է այդ դիվերսանտներին այրել, ինքնադատաստանի ենթարկել, պետք չէ նրանց նկատմմաբ մարդկային վերաբերմունք ցուցաբերել, Սարգիս Ասատրյանն ասաց. Նման մոտեցումը սխալ է. այդ կերպ վարվելը կարող է խաղալ մեր երկրի իմիջի հետ։ Այդ դեպքում հաղթաթուղթը կլինի Ադրբեջանի ձեռքում»։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: