Արևելյան Մոսուլն ամբողջությամբ ազատագրվել է ԻՊ-ից
դիտումներ: 636
Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին հայտնել է, որ արևելյան Մոսուլն «ամբողջովին ազատագրվել» է Իսլամական պետությունից։
Աբադիի հայտարարությունը տեղի է ունեցել ԱՄՆ աջակցությամբ ռազմական գործողությունները սկսելուց 100 օր հետո։
Մամուլի ասուլիսում Աբադին ողջունել է «անվտանգության ուժերի անզուգական հերոսությունը» և հանրային աջակցությունն այդ գործում։
«Իսլամական պետությունը արագ փլուզվեց և ոչ ոք չէր ակնկալում նման փլուզում», - նշել է Աբադին։