Հայերեն   English   Русский  

Իսլամական պետության աջակիցները ալիևյան վարչակարգի համար ամենալուրջ վտանգն են.ադրբեջանագետ


  
դիտումներ: 1093

«Թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական մամուլը պասիվ կերպով անդրադարձան Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը Փարիզում։ Հայտարարությունները և մեկնաբանությունները ավելի զուսպ էին։ Նախորդ հանդիպումների ժամանակ մեծ աղմուկ էր բարձրանում, ակտիվորեն քննարկվում էր ամեն մի մանրուքը», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը։

Ըստ նրա՝ պասիվության պատճառը կարող է լինել ինֆորմացիայի պակասը. «Կամ գուցե նրանից է, որ հասարակություննայլևս չի վստահում նման հանդիպումներևին։ Սայլը կշարժվի, թե՝ ոչ, ցույց կտա ժամանակը», - նշեց նա։

Ադրբեջանագետը գտնում է, որ Արցախյան հիմնախնդրի հետ կապված ցանկացած հարց նուրբ խնդիր է և անգամ փոքր զիջումների գնալը մեծ դժգոհություն է առաջացնում երկու երկրներում էլ։ Այդ պատճառով դիվանագետնմերը ևս առավելի զուսպ են։ Ասատրյանը հավանական է համարում, որ մյուս տարի կրկին տեղի կունենա երկու նախագահներրի հանդիպում։

Ադրբեջանագետը անդրադարձավ նաև Իսլամական պետության տարրերի ակտիվացմանը հրևան երկրում. Ադրբեջանում ծայրահեղ հոսանքին հարում է 48-50 հազար մարդ. Շատ հավանական է որ այդ թիվը ավելի մեծ լինի։ Իսլամական պետության շարքերում մոտ 300 հարյուր ադրբեջանցի է կռվում։

Պատասխանելով Անկախի թղթակցի հարցին՝ Սարգիս Ասատրյանը նշեց, որ ԻՊ-ը և դրա համախոհները, կարելի է ասել, Ալիևյան վարչակարգին սպառնացող ամենալուրջ ընդդիմությունն են Ադրբեջանում։ Ադրբեջանական իշխանության շրջանակներում մարդիկ այդ կազմերպությունից դիվիդենտներ են փորձում ստանալ։ Սրա գլխավոր վտանգն այն է, որ այս իրավիճակը անկանխատեսելի է։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: