Թուրքիան կոչ է արել աֆրիկյան երկրներին գյուլենականների նկատմամբ զգոն լինել
Այդ երկրի նախագահ Ֆիլիպե Նյուսիի հետ համատեղ մամուլի ասուլիս ժամանակ Էրդողանն ասել է, որ անցկացված հանդիպումների ընթացքում հատուկ շեշտադրում է արել իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցներից եկող սպառնալիքին:
«Վստահ եմ՝ այդ ահաբեկչական կազմակերպության ճյուղավորությունը կփորձի ներխուժել այլ երկրների պետական կառուցվածքներ, զինված ուժեր և իրավապահ մարմիններ: Դա վերաբերում է նաև Մոզամբիկին»,- ասել է Նյուսին՝ ընդգծելով, որ Թուրքիան՝ որպես բարեկամ և եղբայրական երկիր, խորհրուրդ է տալիս Մոզամբիկին զգոն լինել Գյուլենի կողմնակիցների նկատմամբ:
Թուրքիայի նախագահ Էրդողանի բանակցությունների արդյունքում վեց համաձայնագիր է ստորագրվել: Փաստաթղթերը ուղղված են դիվանագիտական, առևտրական, մշակութային և զբոսաշրջության ոլոտներում միջպետական հարաբերությունների ամրապնդմանը:
Հուլիսի 15-ի գիշերը Թուրքիայում մի խումբ ապստամբներ ռազմական հեղաշրջման փորձ են կատարել: Հիմնական բախումները եղել են Անկարայում և Ստամբուլում: Մահացել է մոտ 240 քաղաքացի, ավելի քան 2 հազարը վիրավորվել են: Թուրքիայի իշխանությունները իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրել են հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ և պահանջել Միացյալ Նահանգներից արտահանձնել նրան:
Գյուլենը դատապարտել է ապստամբությունն ու հայտարարել իր անմեղության մասին: Ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո պետական ապարատում և մասնավոր սեկտորում սկսվել են զանգվածային զտումներ Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեղադրանքով: