Elie Saab նորաձևության տան շքեղ ցուցադրությունը Փարիզում. Լուսանկարներ
Կանացի զգեստների ստեղծմամբ նա հետաքրքրվել է դեռևս վաղ մանուկ հասակից և շատ շուտ գրավեց նորաձևության Օլիմպոսը:
18 տարեկան հասակում նա իր առաջին ատելյեն բացեց Բեյրութում, իսկ 1982թ. նա իր առաջին մեծ հավաքածուն ներկայացրեց հանրության ուշադրությանը:
Իր անկրկնելի տաղանդի շնորհիվ նա անմիջապես բոլոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվեց, իսկ յուրաքանչյուր մերձավորարևելյան գեղեցկուհու երազանքը դարձավ նրա զգեստներից կրելը:
Երիտասարդ դիզայների փառքը շուտով տարածվեց նաև Լիբանանի տարածքից դուրս:
1997թ. նա իր առաջին հավաքածուն ցուցադրեց նաև Հռոմում, իսկ 2000-ական թթ. նա Փարիզում իր առաջին հոթ կուտյուր և պրետ-ա-պորտե գծերը ներկայացրեց:
Եվ այդ պահից ի վեր որևէ սեզոն առանց նրա շքեղ և հեքիաթային հավաքածուների հնարավոր չէ պատկերացնել: Բազմաթիվ համաշխարհային աստղեր ևս նախընտրում են տարբեր աշխարհիկ միջոցառումների շրջանակներում կարմիր գորգի վրա հենց Էլի Սաաբի շքեղ զգեստներով ներկայանալ:
Նրա հերթական հավաքածուն ևս բացառություն չի կազմել և կրկին հայտնվել համաշախարհային աստղերի և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

























Ցուցադրության աստղային հյուրերը՝








